"Վերվարածներն ընտանիքում" և "Որոգայթ" հեռուստասերիալների ստեղծագործական խմբի կողմից Ձեր ուշադրությանն է ներկայացվում նոր "Հաջողակը" հեռուստասերիալը, ուր պատմվում է տաքսու վարորդի՝ Երջանիկի մասին, որը համարում է , որ իր ծնված օրից իր բախտը չի բերել։ Ու այդպես շարունակվում է մինչ այն օրը, երբ պատահական լոտոյի ջեք-փոթի խաղարկությամբ մեկ միլիոն դոլար է շահում։ Հայտնվում են բազմաթիվ տարբեր զբաղմունքի ու աշխատանքի տեր մարդիկ, որոնք ցանկանում են ստանալ իրենց բաժինը Երջանիկի միլիոնից։ Երջանիկը, հասկանալով իրավիճակի լրջությունը, որոշում է թաքցնել բոլորից այդ փաստը։
Ցերեկները նա սովորական տաքսիստ է, իսկ գիշերները վայելում է կյանքի բարիքները իր միլիոնի հաշվին։ Սակայն այդ տարօրինակ պահվածքը չէր կարող ուշադրություն չգրավել, և իսկական որս է սկսվում Երջանիկի հետեւից։ Միաժամանակ երկակի կյանքով ապրելը հունից հանում է Երջանիկին, եւ նա որոշում է հայտարարել այդ փաստի մասին իր հարազատներին և ընկերներին, սակայն նրան ոչ ոք չի հավատում։ Փախուստն անգամ արդեն չի փրկում Երջանիկին, և նա ստիպված դիմում է հանդուգն քայլերի։


Ծածկույթ















































