Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
08-02-2012 Վրաստանում ձյան տեղումները չեն դադարում
Դիտումների քանակը 291
Վրաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի- Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է բեռնատարների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսաբեռնատարների և այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործման պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար: Երկրորդ օրն է Վրաստանում առատ ձյան տեղումները չեն դադարում: Առանձին շրջաններում ձյան ծածկույթը գերազանցել է մեկ մետրը: Տասնյակ գյուղեր կտրված են արտաքին աշխարհից: Ավելի քան 6 հազար ընտանիքներ հոսանքազրկվել են: Վրաստանի ողջ տարածքում մինչև փետրվարի 13-ը դպրոցներում դադարեցվել է ուսումնական պրոցեսը: Փակվել են նաև մսուր-մանկապարտեզները: Սառել է Քուռ գետը, Թբիլիսիի ծովը, լճերն ու ջրավազանները:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ



























