Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
SHANT TV
23.05.2012 | 01:01:50
  • arm
  • eng
  • rus
  Լրատվություն

08-02-2012  Միսս Տատիկ Տիեզերքը` Ալավերդիից

Դիտումների քանակը 322
Աշխարհի ամենագեղեցիկ տատիկը հայ է և հայ տատիկներին խորհուրդ է տալիս ապրել կյանքի յուրաքանչյուր օրն ու չմտածել, որ ծերության հետ կյանքն ավարտվում է: Սոֆիայում կայացած Միսիս Տատիկ Տիեզերք մրցույթի հաղթող Լուիզա Աղաջանյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ: Նա ունի երեք զավակ և երկու թոռ:Ապրիլին կդառնա 52 տարկեկան: Ապրում է Ալավերդիում, իսկ մրցույթին մասնակցելուն դեմ է եղել միայն որդին: Ամեն ինչ հարթվել է, երբ կազմակերպիչները խոստացել են, որ լողազգեստով ցուցադրություն չի լինելու: Հայ տատիկը 300 մասնակիցներից լավագույնն է ճանաչվել նաև շնորհիվ իր խոհարարական ու բեմական հմտությունների: Նրա պատրաստած հայկական տոլման ու սպասն ուղղակի գերել են ժյուրիի անդամներին, իսկ հայկական տարազով պարը մրցակիցներին առաջ անցնելու ոչ մի շանս չի տվել:
Միսս Տատիկ Տիեզերքը` Ալավերդիից
Վերջին նորություններ
Օրացույց
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
 
 
Քաղաքական    ::    Մշակութային    ::    Հասարակական    ::    Կրթական    ::    Միջազգային    ::    Առողջապահություն    ::    Մարզական    ::    Կիրակնօրյա Հորիզոն
12345678910>>
ՀԱՄԵՐԳՆԵՐ   |   ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   Կապ   |   ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ   |   Գրանցում
© Copyright 2012 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը  ցանկացած միջոցներով 
արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ"  պաշտոնական  համաձայնության։