Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
28-01-2012 Խրախուսանքներ՝ գերազանց ծառայության և արիության համար
Դիտումների քանակը 170
Հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները շարունակվել են պաշտպանության նախարարությունում: Զինված ուժերին և Հայաստանի ժողովրդին տոնական օրվա կապակցությամբ շնորհավորել են պաշտպանության նախարարը, Ազգային անվտանգության քարտուղարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Հանրապետության գլխավոր դատախազը, ոստիկանության պետը, արտակարգ իրավիճակների նախարարը: Ուժային գերատեսչությունների ղեկավարները նաև գերատեսչական պարգևներ ու թանկարժեք նվերներ են հանձնել Զինված ուժերում ծառայող սպաներին և արցախյան ազատամարտին մասնակցած ազատամարտիկներին: Պաշտպանության նախարարությունը իր հերթին բանակի կազմավորման 20 -րդ տարեդարձի հոբելյանական մեդալներով պարգևատրել է ինչպես գերատեսչությունների ղեկավարներին, այնպես էլ հայկական բանակի կայացման գործում մեծ ավանդ ունեցող սպաներին ու վետերաններին: Միջոցառման ընթացքում հանրապետության նախագահի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելու և ցուցաբերած խիզախության համար շատ սպաներ և ազատամարտի վետերաններ պարգևատրվել են նաև արիության և մարտական ծառայության մեդալներով:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ



























