Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
27-01-2012 ՀՀ նախագահը հոբելյանական երեկոյին
Դիտումների քանակը 211
Սերժ Սարգսյանը այսօր ներկա է եղել զինված ուժերի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախքան համերգային ծրագրի մեկնարկը նախագահը շրջել է մարզահամերգային համալիրի գլխավոր միջանցքում, դիտել բանակի կազմավորման և անցած ուղին ներկայացնող լուսանկարների ցուցադրությունը: Բանակի կազմավորման հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառումը բացվել է ռազմական շքերթով։ Համերգային ծրագրի մեկնարկը տրվել է Զինված Ուժերի օրինակելի ստորաբաժանման և հատուկ զինվորական նվագախմբի ելույթներով: Տոնական համերգին ներկա են եղել Արցախի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Հայաստանի երկրորդ նախագահը:
Վերջին նորություններ
| << | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | >> |


Ծածկույթ

































