Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
26-01-2012 Ժամացույցի սլաքները հետ ու առաջ չանել
Դիտումների քանակը 168
Այսօր կառավարությունը հերթական նիստում քննարկվել է տվել մի օրինագծի, որով նախատեսվում է փոխել ժամանակի հաշվարկման կարգը: Օրինագծով նախատեսվում է վերացնել ամառային-ձմեռային ժամանակի անցման համակարգը: Ըստ որոշման, նախագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի` առաջարկն արվել էր ԱԺ պատգամավորների կողմից: Նախաձեռնության հեղինակները համարում են, որ Ռուսաստանի և Վրաստանի հետ նույն ժամային գոտում լինելը թե բիզնեսի և թե զբոսաշրջության տեսանկյունից առավել նպատակահարմար կլինի: Կառավարությունը ընդունելի համարելով օրենսդրական նախաձեռնության հիմնավորումը, այդուհանդերձ որոշել է, որ նախագիծը լրամշակման կարիք ունի և ընդունելի կլինի իր առաջարկությունների ընդունման դեպքում: Գործադիրը նիստում քննարկել է նաև կրթության ոլորտին առնչվող խնդիրներ: Հիշեցնենք, այս տարվանից Հայաստանը ստանձնելու է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը:
Վերջին նորություններ


Ծածկույթ



























