SHANT TV
  • arm
  • eng
  • rus

ՇԱՆԹ
ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ
  Նորություններ
Միասնական ավարտական քննությունների վերջին ակորդը

Այսօր Երեվանում հնչել է Միասնական ավարտական քննությունների վերջին ակորդը: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի ղեկավարը ներկայացրել է այս տարվա քննությունների արդյունքները: Ով ուր է ընդունվել պարզ կլինի մինչեւ օգոստոսի 5-ը: Կենտրոնի ղեկավարը միաժամանակ նկատել է, որ այս տարի անցողիկ միավորի շեմը նվազել է, նվազել է նաեվ դիմորդների կրթական մակարդակը: Որոշ ֆակուլտետներում կլինիեն թափուր տեղեր:

Գայանե Մանուկյան, ԳԹԿ մամուլի խոսնակ.
- Այս տարի խորենացուն տիեզերք չէին ուղարկել, Սասունցի Դավիթն էլ չէր կռվել ֆաշիստական գերմանիայի դեմ, սակայն այս տարի դիմորդին, երբ հարցրին ով է գրել Վարդանանքը ասել էր Գեւորգ Մարզպետունին։ Այս տարի Անուշին ամուսնացրեցին, հետո դիմորդը ինքն իրեն ուղղելով ասեց ոչ թե հարսանիքին էր այդ դեպքերը տեղի ունենում այլ նշանդրեքին:

Հետաքրքիր պատասխանները ոչ միայն հայոց լեզվի եւ գրականության բանավոր քննությանն են եղել այլ նաեւ օտարլեզվի քննությանը: ընդհանուր առմամբ քննական հանձնաժողովներում տարեց տարի համոզվում են, որ դիմորդների կրթական մակարդակը գնալով նվազում է:

Գայանե Մանուկյան, ԳԹԿ մամուլի խոսնակ.
- Ցավոք սրտի միջինից ցածր միավորներ եղան հայոց լեզվից, մաթեմատիկայից, ֆիզիկայից, քիմիայից: Պետք է հիշեցնեմ ԳԹԿ-ի անցկացրած արտաքին գանահատումները, որտեղ հանրակրթության միջին մակարդակն էր ստուգվում եւ պարզվել էր որ մակարդակը միջինից էլ բավականին ցածր էր։

Գուրգեն Խաչատրյան, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն.
 -Այո հայոց լեզու հայ գրականություն առարկան մի փոքր բարդ ընթացավ թեստը բարդ էր ստացվել քան ենթադրում էինք, թերություններ կային, բայց ամբողջությամբ վերցրած թեստի բացասական պահերը համահունչ չէր բարձրացրած աղմուկին, նախ կտրվողների քանակը ամենաքիչը կտրվել են հայոց լեզու եւ գրականություն առարկայից։

Հայոց լեզու, գրականություն առարկայից միջին միավորն այս տարի չի տարբերվում նախորդ տարվա ցուցանիշից: Գուրգեն Խաչատրյանն հիշում է, որ նախորդ տարի թեստերի բարդության վերբերյալ բարձրացված աղմուկն էլ գրեթե չեր տարբերվում այս տարի բարձրացված աղմուկից: Սրանից խուսափելու համար հաջորդ տարի ձեւավորելու են առաջադրանքների բազա, որոնք կհամապատասխանեն ընդունված չափանիշներին: Այս դեպքում թեստերը հեղինակներ չեն ունենա եւ պատահականության սկզբունքով ընտրված հարցերից էլ կընտրվեն թեստերի հարցերը:

Գուրգեն Խաչատրյան, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն.
- Շախմատ հնարողին երբ թագավորը ուզում էր պարգեւատրել, ասեց, լավ մի վանդակի համար 1 ցերեն, 2 վանդակի համար 2 անգամ ավելի եւ այլն, հետո խարզվեց, որ 2-ի 64 աստիճանը, երբ գումարում ես մի թիվ է կազվում, որ ամբողջ երկրագունդը չի կարող տալ։

Պատմությունն հիշելու առիթը թեստերի արտահոսքն էր: Ասում է, տարածման առումով, սա անեկդոտի նման է, մի տեղ պատմում ես, հաջորդ օրը բոլորովին ուրիշ մեկը կարող է քեզ նույն անեկդոտը պատմել: Խոսքը 9-րդ դասարանի ավարտական թեստի մասին է: Դեպքով հիմա ոստիկանությունն ու ազգային անվտանգությունն են զբաղվում: Միասնական ավարտական քննական թեստերի հետ կապված այս տարի նման դեպք չի եղել:

Գուրգեն Խաչատրյան, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն.
- Մրցույթը աշխատում ենք անել այնպես, որ հնարավորին չափ քիչ դուրս մնացածներ լինեն, այսինքն մաթեմատիկորեն ասած լուծվումէ օպտիմիզացիայի խնդիր, բանը նրանում է, որ հայտերը այնպիսին է որ եթե փորձում ես որեւէ բաժնում տեղեր ավելացնել հաջորդ բաժնի երեխաները տեղափոխվում են այդ խումբ եւ այդտեղ է սկսվում դատարկվել:

Ամեն դեպքում, սեպտեմբերի 1-ից որոշ ֆակուլտետներում կիսադատարկ լսարաններից խուսափել չի հաջողվի: Թեեւ գրեթե բոլոր առարկաներից միջին միավորը չի տարբերվում նախորդ տարվա միջին միավորից, այնուամենայնիվ, որոշ ֆակուլտետներում թափուր տեղեր կլինեն: Առավել եւս եթե հաշվի առնենք, որ 20 հազար տեղի համար պայքարում էր մոտ 18 հազար դիմորդ, որոնցից 2000-ն ընդհանրապես նվազագույն միավորի շեմը չի հաղթահարել: Այս տարի մի շարք ֆալուկտետներում կնվազի նաեւ անցողիկ միավորի շեմը: Հաջորդ տարի անցողիկ միավորի շեմը կարող է էլի իջնել. դիմորդների թիվն է կտրուկ կնվազի: Հետեւաբար հիմա մտածում են նաեւ թեստերն առավել հեշտացնելու ուղղությամբ

Ուղիղ կապ Մոսկվա
Ռուսներն ինչ համակարգ են կիրառում: Բողոքներն ինչի դեմ են հիմնականում:

Ուղիղ կապ ԱՄՆ
Դերենիկ, ինչո՞ւ Միացյալ Նահանգներում ընդունելության քննություններ չեն անցկացվում:

 
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   ՎԱԶՈՂ ՏՈՂ   |   ԿԱՊ
© Copyright 2010 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Լրիվ կամ մասնակի պատճենահանման, կայքէջի նյութերի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է։ ՇԱՆԹ ՀԸ