SHANT TV
  • arm
  • eng
  • rus

ՇԱՆԹ
ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ
  Նորություններ
Հրաժեշտ Էմիլ Գաբրիելյանին

Երեւանում այսօր վերջին հրաժեշտն են տվել Էմիլ Գաբրիելյանին: Էմիլ Գաբրիելյանն աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է բազմաթիվ պաշտոններ, եղել է Հայաստանի Առողջապահության նախարար, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ, Հանրային խորհրդի անդամ: Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը մեծ ճանաչում է ունեցել հանրապետությունում եւ հանրապետության սահմաններից դուրս: Նա մի շարք ակադեմիաների եւ գիտական խորհուրդների անդամ էր: 1992 թ-ին նրա ջանքերով է ստեղծվել "Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը": Անվանի ակադեմիկոսը մահացել էր Միացյալ Նահանգներում:Հուղարկավորության արարողությանը ներկա են եղել հանրապետության վարչապետը , գործընկերներ, հարազատներ, կառավարության անդամներ: Առողջապահության նախարար, Էմիլ Գաբրիելյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողովի նախագահ Հարություն Քուշքյանն ընթերցել է հանրապետության նախագահի ցավակցական ուղերձը:

 

 
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   ՎԱԶՈՂ ՏՈՂ   |   ԿԱՊ
© Copyright 2010 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Լրիվ կամ մասնակի պատճենահանման, կայքէջի նյութերի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է։ ՇԱՆԹ ՀԸ