|
|
|
Նորություններ
ՀՀ քաղաքացու առեղծվածային անհայտացումը Թուրքիայում
Այսօր հայաստանյան լրատվական կայքերը տեղեկություններ են տարածել Հայաստանի քաղաքցու Թուրքիայում անհետանալու մասին: Հանգստանալու նպատակով Թուրքիա մեկնած Հայաստանի քաղաքացի Աննա Դավթյանը կորել է Անկարայում: Թուրքական SAbAh օրաթերթի փոխանցմամբ' 29-ամյա Աննա Դավթյանը, որն իր ընկերոջ հետ Անթալիա էր ժամանել հուլիսի 15-ին, երկու օր հանգստանալուց հետո որոշում է վերադառնալ Դուբայ, որտեղ բնակություն է հաստատել մեկ տարի առաջ ամուսնանալուց հետո: Հուլիս 17-ին ընկերոջից Անկարայի հյուրանոցներից մեկում բաժանվելուց հետո Աննա Դավթյանն առեղծվածային պայմաններում անհետացել է: Դստերը գտնելու նպատակով Ստամբուլ է մեկնել Աննայի մայրը' Կարինա Դավթյանը, որը մտավախություն ունի, թե իր աղջկան առեւանգել են:Աննայի մայրը նաեւ նշել է, որ դուստրը գտնվում էր 6 ամսական հղիության շրջանում: "Արմինֆո" գործակալությանը Հայաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ արտգործնախարարությունը միացել է Թուրքիայում անհետացած Հայաստանի քաղաքացու որոնմանը:
Վերջին նորություններ
|