Այսօր նկարիչների միությունում ցուցադրվել են Գեղարվեստի ակադԵմիայի Գյումրու մասնաճյուղի վերջին յոթ տարիների շրջանավարտները: Ցուցահանդեսը հենց այդպես էլ կոչվում է' Շրջանավարտ 7: Մասնակիցները ներկայացրել են գեղանկարչական գործեր,պոդիում: Ցուցահանդեսին մասնակցել են 27 նկարիչ, հագուստի ութ ոճավորող: Իհարկե դժվար է հայացքը կտրել մոդելներից, բայց դուք մի պահ զգեստների հեղինակին նայեք: Նա մոդելներից շատ է հուզվում:
Տիգրան Սիմոնյան. - Մինչեւ վերջին վայրկյանը, մինչեւ վերջին դետալը փորձում եմ հետներն աշխատել, որպեսզի թերություն չլինի:
Հավաքածուն կոչվում է այրականություն: Տղամարդու հագուստի տարբեր մասերը կանացի հագուստի ուրվագծերի ու ծալազարդումների մեջ է դրված: Դրա հետ միասնի խնդիր է դրված պահպանել կանացիությունը: Երբ Տիգրանը վեց տարեկան էր, իր խնդրանքով մայրիկը համաշխարհային մոդելավորողների կենսագրություններ է թարգմանել, հետո դրանք Տիգրանն անգիր է սովորել ու օրինակ վերցրել: Հարազատ վայրը հայրիկի արվեստանոցն է, կերպարները ընտանիքի անդամները: Վահագնի նկարներում իշխում են վառ գույները: Պատճառ այն է, որ ինքն էլ բնավորությամբ ուրախ ու ջերմ մարդ է: Հատկապես նկարելուց: Տիգրանը հանրապետության նախագահի այս տարվա մրցանակակակիր է: Այդ մրցանակին արժանացող առաջին գյումրեցին: Ընտանիքի անդամները տղայի հաջողություններով ուրախանում են,բայց բողոքելու բան էլ ունեն: Ստեղծագործող նկարչի համար դժվար է իր արվեստանոցը ուրիշին զիջելը: Համբարձում Ղւուլօասյանը նկարչի համար կարեվորում է ցուցահանդեսների մասնակցելը: Այս ցուցահանդեսների շարքը 7 տարի առաջ սկսել է հենց նրա տնօրինության օրոք:
Համբարձում Ղուկասյան, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն. - ՄԻ մեծ բանակ է Գյումրի քաղաքի համար, որպեսզի այդ քաղաքն էլ զգոնանա եւ մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձնի այս երիտասարդներին:
Կուբիզմի ժանրով ներկայանալը Զառան օրիգինալ է համարում:Ոգեշնչվել է Պիկասոյի ու Բրակի գործերից:
Զառա Մնացականյան, Գյումրու գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ. - Զառայի համար այս պոդիումը դեբյուտային էր: Սա միայն սկզիբն է. երազանքների մասին խոսելիս ժպտում է: Մեծ բեմեր է ուզում նվաճել: