SHANT TV
  • arm
  • eng
  • rus

ՇԱՆԹ
ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ
  Նորություններ
"Մեկ ազգ մեկ մշակույթ" համամահայկական 4-րդ փառատոն

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում քիչ առաջ ավարտվել է "Մեկ ազգ մեկ մշակույթ" համամահայկական 4-րդ փառատոնի Կատարողական արվեստի օրերը: Փառատոնին մասնակցել են աշխարհի 12 երկրներից մոտ հազար երիտասարդներ, ովքեր հուլիսի 22-ից սկսած համերգային ծրագրերով հանդես են եկել հայաստանի գրեթե բոլոր մարզերում եւ ԱՐցախում: "Մեկ ազգ մեկ մշակույթ-2010"-ի ամփոփումը նախատեսված է հոկտեմբերի վերջին: Փառատոնը անց է կացվում Սփյուռքի նախարարության եւ "Մեկ ազգ մեկ մշակույթ" համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ:

Ֆելիքս Գեւորգյան, ՌԴ Կալինինգրադի հայ ազգամշակութային ինքնավարության նախագահ.
- Փառատոնը մի միջոց է, որպեսզի երիտասարդ սերունդը կարողանա մշակույթի միջոցով ճանաչողական ճնապարհով հաղորդակցվի հայրենիքին:

Խորեն Մարդոյան, Կանադայի սբ, երրորդության առաքելակն եկեղացու "Սասուն" պարախմբի պատասխանատու.
- Միջոցառումը լավ հնարավորություն է մեր համար եւ մեր պատանիների համար, շփվելու միմյանց հետ, ծանոթանալու մեկը մյուսին եւ հաստատելու նոր ընկերություն բարեկամություն:

Հրանուշ Հակոբյան, ՀՀ Սփյուռքի նախարար.
- Այս երեխաները այստեղ լիցքավորված, ոգեւորված մեկնելու են տարածքներ ավելի շատ հայացած, ավելի շատ ոգեւորված, եւ վերջապես մենք աշխարհին ազդարարում եւ հայտարարում ենք, որ մենք համախումբ ենք միասնական ենք, որ կա մեկ ազգ եւ մեկ մշակույթ:

 
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   ՎԱԶՈՂ ՏՈՂ   |   ԿԱՊ
© Copyright 2010 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Լրիվ կամ մասնակի պատճենահանման, կայքէջի նյութերի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է։ ՇԱՆԹ ՀԸ