|
|
|
Նորություններ
Համաձայնագիր՝ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկներ կառուցելու վերաբերյալ
Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կստորագրվի համագործակցության համաձայնագիր' Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկներ կառուցելու վերաբերյալ: Այս մասին, այսօր խոսվել է կառավարության նիստում: Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել նոր միջուկային էներգաբլոկների եւ նախագծի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, իրականացնել անձնակազմի ուսուցում: Նախատեսվում է ներկրել ռուսական արտադրության թարմ միջուկային վառելիք, կցուցաբերվի նաեւ տեխնիկական աջակցություն: Համաձայնագրով սահմանվում են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, ինչպես նաեւ դրանում արտադրվող էլեկտրաէներգիայի սեփականատերը, նրա կողմից ֆինանսավորման ներգրավման համար անհրաժեշտ պայմանների ձեւավորումը, 20 տարվա ընթացքում դրա կառուցման համար պահանջվող ներդրումների ամբողջական փոխհատուցվելիությունը:
Վերջին նորություններ
|