SHANT TV
  • arm
  • eng
  • rus

ՇԱՆԹ
ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ
  Նորություններ
Ղարաբաղի բնակչության 85 տոկոսը տեսնում է իր անկախությունը

Հաագայի դատարանի որոշումը Կոսովոյի խնդրի մասով եւ դրա կապը' որպես նախադեպ ղարաբաղյան հարցի հետ, շարունակում է քննարկման նյութ լինել լրագրողների եւ վերլուծաբանների շրջանում: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կատարած ուսումնասիրությունների համաձայն, Ղարաբաղի բնակչության 85 տոկոսը իրականում տեսնում է իր անկախությունը ,անկախության հասնելու տարբերակների հարցում կասկածներ ունի բնակչության միայն 15 տոկոսը, թեեւ այս հատվածն էլ չի կասկածում, որ Ղարաբաղն անկախ է լինելու: Հաշվի առնելով նաեւ այս հետազոտությունները' սոցիոլոգը կարծում է, որ Հայաստանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից եւ բանակցությունները Ադրբեջանի հետ վարի Ղարաբաղը, իսկ Հայաստանը դառնա խաղաղ բանակցությունների երաշխավոր:

 

Ահարոն Ադիբեկյան, սոցիոլոգ.

Միեւնույնն է, ինչ որոշում էլ կայացներ Հաագայի դատարանը, մենք պետք է շարունակեինք պայքարել Ղարաբաղի ինքնորոշման համար: Դա ուղղակի, ինչպես ասում են, հաճելի մանրուք է, այսինքն' ինչ-որ մի նախադեպ կա: Գոնե բարոյական ինչ-որ շարժառիթ ունենք, որ շարունակենք պայքարը, գոնե ինչ-որ հույսեր կան: Ղարաբաղն այսօր մի ամրոց է' լավ պաշտպանված: Բոլոր փորձագետները հասկանում են, որ Ադրբեջանը երբեք ուժով Ղարաբաղը հետ չի բերի:

 
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   ՎԱԶՈՂ ՏՈՂ   |   ԿԱՊ
© Copyright 2010 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Լրիվ կամ մասնակի պատճենահանման, կայքէջի նյութերի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է։ ՇԱՆԹ ՀԸ