|
|
|
Նորություններ
Տեղի է ունեցել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հոգեհանգստյան արարողությունը
Մայրաքաղաքի սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր տեղի է ունեցել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հոգեհանգստյան արարողությունը: Անվանի գիտնականը մահացել է Միացյալ Նահանգներում: Էմիլ Գաբրիելյանն աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է բազմաթիվ պատասխանատու պաշտոններ, եղել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ, Առողջապահության նախարար: 1992 թ-ին նրա ջանքերով է ստեղծվել "Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը": Էմիլ Գաբրիելյանը նաեւ ճանաչված է եղել միջազգային գիտական շրջանակներում, նա մի շարք ակադեմիաների եւ գիտական խորհուրդների անդամ էր:
Զորի Բալայան, գրող-հրապարակախոս. - Նա այնքան մտքեր ուներ, այնքան անելիքներ ուներ, այնքան գաղափարներ: Զավեշտալի է մի քիչ որ վերջին աշխատությունը երկարակյացության մասին է: Մի այսպես ասած, շարունակելի նախարարի գործ է, որովհետեւ ամբողջ ազգի համար մտածել է, յուրաքանչյուր հայ, ասում էր եթե մեկ տարի ավել ապրի դա բազմապատկի տես ինչ է ստացվում:
Հարություն Քուշկյան, ՀՀ առողջապահության նախարար - Այն եզակի անվանի գիտնականներից է, եզակի պետական գործիչներից է եւ որպես նախարար' անկրկնելի նախարարներից է4 որի ժամանակ հսկայական փոփոխություններ տեղի ունեցավ առողջապահության ոլորտում եւ հսկայական քայլեր դեպի առաջ, որ ուղիներ, նոր մոտեցումներ, նոր գաղափարներ նոր մտածելակերպ: Շատ հարցեր ավելի հստակեցվեցին եւ շատ հարցեր ավելի առաջ տարան մոր գիտությունը, մոր առողջապահությունը հենց Էմիլ Գաբրիելյան անձի շնորհիվ:
Յուրի Շուքուրյան, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ. - Առանձնահատուկ նա մեծ գործ արեց երկրաշաչժի տարիներին, երբ ԱՆ էր մի ամբողջ ամիս գտնվեց աղետի գոտում եւ 1000-ավաոր մարտիկ նրան շնորհակալ են իր վերաբերմունքի իր աշխատանքի համար
- Էմիլ Սամսոնիչ Գաբրիելյանը շատ ինքնատիպ մարդ էր, դեմ ամեն տեսակ պահպանողականության պրովինցիալիզմի, գավառականության եւ դա էր պատճառը որ նա համաշխարհային ճանաչում ձեռք բերեց եւ համաշխարհային բժշկագիտական բազմաթիվ ընկերությունների ակադեմիաների անդամ էր: Ակադեմիայում ապրելու տարիներին փորձում էր այնպես անել, որ հասնենք կամ գոնե մոտենանք համաշխարհային գիտության մակարդային: Նա նորարար էր;
Հասմիկ Պողոսյան, ՀՀ մշակույթի նախարար. - Առնական, գեղեցիկ, կտրուկ իր որոշումների մեջ եւ նաեւ միեւնույն ժամանակ հետագայում իր աշխատանքային բերումով իր հետ շփվում էի, կարծում եմ, որ շատ ճկուն, շատ հմուտ, շատ իմաստուն ղեկավար էր նաեւ: Ինքը այն անհատներից էր, որոնց հեռանալով նրանց տեղը շատ շոշափելի է դառնում։
Գեւորգ Դանիելյան, ՀՀ արդարադատության նախարար. - Հազվադեպ է, որ ունենում ենք մարդիկ որ իրնենց շատ լավ դրսեւորում են եւ գիտության մեջ, որովհետեւ բարձրագույն եւ համարժեք գիտական աստիճաններ ուներ Էմիլ Սամսոնիչը եւ գործնական աշխատանքում: Շատ հաճախ եթե մարդ կարողանում է գիտության մեջ լուրջ քայլեր անել, ձախողում է պրակտիկ աշխատանքը, այս առումով ինքը հազվագյուտ մարդ էր։
Պերճ Զեյթունցյան, գրող-հրապարակախոս. - Անփոխարինելի մարդիկ ասում են չկան, ճիշտ չի իմ կարծիքով ամեն մարդ էլ անփոխարինելի է եթե նա արժեք է ներկայացնում իրենից, Էմիլ Գաբրիելյանը հաստատ արժեք էր եւ եւ մեր հանրապետությունում շատ կարեւոր դեմք էր, շատ եմ ցավում։
Վերջին նորություններ
|