SHANT TV
  • arm
  • eng
  • rus

ՇԱՆԹ
ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ
  Նորություններ
Արտակարգ պատահար Երեւան-Վանաձոր մայրուղում

Երեկ երեկոյան Արտաշավան գյուղի վերջնամասում Ֆորդ Տրանզիտ մակնիշի միկրոավտոբուսը հարվածել է Վազ 21 06 մակնիշի ավտոմեքենային: Բախումն այնքան ուժեղ է եղել, որ 2 ավտոմեքենաներն էլ շրջվել են եւ դուրս եկել մայրուղու երթեւեկելի մասից: Վիրավորներն հիմնականում երեխաներ են:

 

Սահակ Մանուկյան, ականատես.

- Մեքենան վերեւից գալուցա եղել' 2 մեքենան էլ: Արգելակելա, թարթիչը միացրելա որ մտնի գյուղ' 06 մեքենան: Ֆորդ մեքենան վերեւից մեծ արագությամբ եկել ու հարվածելա նրա հետեւի ձախ կողմին ու քցելա այ այստեղ, իսկ ինքը այ Էնտեղա ընկել:

 

Դեպքը տեղի է ունեցել ժամը 19 անց 30-ի սահմաններում: Ֆորդ մակնիշի միկրոավտոբուսի  20 ուղեւորներից 11-ը եղել են Կոտայքի մարզի Ակունք գյուղի պարի խմբակի երեխաները, ովքեր վերադառնալիս են եղել Վանաձորում կայացած  փառատոնից: Ավտովթարի հետեւանքով ուղեւորներից շատերը  վնասվացքներ են ստացել:

 

Մելինե Մելքոնյան.

- Տուժած' 13 տարեկան: ավտոն բախվեց մի ուրիշ ավտոյի ու 3 անգամ գլորվելով ընկավ:

 

Էմիլյա Սարգսյան.

- Մելինեյի մայրը: բոլոր երեխաներին դուրս ենք բերել մեքենայից, իմ աղջկն էլ ամենածանր էր ու պատահական ավտոյով հասցրել ենք Աշտարակի հիվանդանոց

 

Ֆորդ մակնիշի միկրոավտոբուսի վարորդը եւ եւս 2 տուժած ուղեւոր դեպքի վայրից անմիջապես տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Մյուս տուժածներին առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է Աշտարակի քաղաքային հիվանդանոցում: 

 

Անդրանիկ Դավթյան, Աշտարակի հիվանդանոցի վիրաբույժ.

- Տեղափոխվել է հիվանդանոց 13 հոգի, որից 12-ը երեխաներ էին' 2-ից մինչեւ 13, 14 տարեկան: Ցուցաբերված բուժօգնությունից հետո տեղափոխվել են Երեւան:

 

Զավեն Մելիքյան, թիվ 3 մանկական հիվանդանոցի վնասվածքաբան, օրթոպեդ.

- Բոլորին ցուցաբերվել է համապատասխան բուժ օգնություն 13-ից 4-ը հոսպիտալիզացվել են, այսօր առավոտյան 3-ը դուրս են գրվել քանի որ իրենց վիճակները արդեն եղել է բավարար եւ ունենք հիմա պարկած մեկ հիվանդ' Մելքոնյան Մելինեն ազդրոսկորի կոտրվածքով, երեկ եղել է վերակենդանացման բաժնում, քանի որ վիճակը եղել է ծանր: Այսօր վիճակը դարձել է միջին ծանրության եւ տեղափոխվել է օրթոտրավմատոլոգիայի բաժանմունք

 

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Վթարի պատճառները պարզ կդառնան  դեպքի քննության ավարտից հետո միայն:

 
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   ՎԱԶՈՂ ՏՈՂ   |   ԿԱՊ
© Copyright 2010 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Լրիվ կամ մասնակի պատճենահանման, կայքէջի նյութերի օգտագործման դեպքում հղումը պարտադիր է։ ՇԱՆԹ ՀԸ