|
|
|
Մեր մասին >> Պատմություն
"Շանթ" հեռուտաընկերությունը հիմնադրվել է 1994թ. Հայաստանի երկրորդ քաղաքում' Գյումրիում։ Հեռարձակումը սկսել է 1994թ. հունիսի 20-ին' որպես լրատվական ծառայություն: Ընկերությունը հիմնադրվեց այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ ավելի քան զգացվում էր տեղեկատվական գրեթե լիարժեք քաղց և սոցիալական լարվածության ծայրահեղ աստիճան: Հենց այս հանգամանքներից ելնելով էլ նորաստեղծ հեռուստաընկերությունն առաջին օրվանից սկսեց մասնագիտանալ լրատվական ծրագրերի արտադրության մեջ: Ամբողջ վեց ժամանոց ամենօրյա ծրագրային ցանցով սկսեց հեռարձակվել 1995թ. մայիսից: Չնայած այն փաստին, որ այս տարածաշրջանում տնտեսությունը գրեթե ավերվել էր երկրաշարժից և բացակայում էին անգամ նվազագույն պայմանները, "Շանթին" հաջողվեց ոչ միայն գտնել գոյատևման ճանապարհներ, այլև զարգանալ և դառնալ ներկայիս հայկական առաջատար հեռուստաընկերություններից մեկը: 1995թ.- Հիմնադրվեց "ՇԱՆԹ" սեփական շաբաթաթերթը 2001 թվականի մարտից, ընդլայնելով գործունեությունը, սկսեց կանոնավոր հեռարձակումը Երևանում: Ընդամենը 3 տարում "Շանթին" հաջողվեց դառնալ մայրաքաղաքի առաջատար հեռուստաալիքներց մեկը, որին երևանցիները վստահում են գյումրեցիներից ոչ պակաս և նախընտրում մյուսներից: Հայկական հեռուստատեսության պատմության մեջ բացառիկ երևույթ է, երբ մարզային հեռուստաընկերությունը դառնում է մայրաքաղաքի ամենահեղինակավոր հեռուստաալիքներից մեկը: |